Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի մարզպետ․ հարցերը գործադիրի օրակարգում են

04/09/2025 11:03 Քաղաքական

Վահրամ Խաչատրյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ: Հարցը ներառված է այսօր կայանալիք Կառավարության հերթական նիստի օրակարգում:

Օրակարգի 38-րդ` չզեկուցվող հարցն էլ վերաբերում է Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելուն:
Հիշեցնենք, որ Վահրամ Խաչատրյանը կփոխարինի Արգիշտի Մեխակյանին, վերջինս Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Արեն Մկրտչյանն էլ կնշանակվի Լոռու մարզպետ, փոխարինելով ոստիկանապետ նշանակվածԱրամ Ղազարյանին:

 

–00—ԱՊ