Արեն Մկրտչյանի մանդատը տրվել է ՔՊ-ի ցուցակով հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին

03/09/2025 15:49 Քաղաքական

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։

–00—ՅՄ