«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կապ չունի ՇՀԿ-ի հետ․ Սիլաև
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերը որևէ կապ չունեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, կարծում է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
«Նախ, այդ համաձայնագրերը որևէ կապ չունեն ՇՀԿ-ի հետ: Երկրորդ, «Զանգեզուրի միջանցքի» խոչընդոտն այն է, որ այն թույլատրելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը», – ասել է Սիլաևը:
Քաղաքագետ Նիկոլայ Տոպորնին նշել է, որ չի կարելի ուղիղ զուգահեռ անցկացնել «Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծման և Հայաստանի ու Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու միջև։
«Իհարկե, «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է։ Կողմերը խաղաղության շուրջ համաձայնության են եկել երկար տարիների բանակցություններից հետո։ Մնացել են դիվանագիտական ձևականություններ։ Չնայած դեռ կան մի շարք սահմանային հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Հնարավոր է միջանցքն օգտագործվի տարանցիկ բեռներ տեղափոխելու համար։ Ինչ-որ բան, որը կհետաքրքրեր ՇՀԿ-ի անդամ պետություններին։ Բայց, անկեղծ ասած, նրանց համար «Զանգեզուրի միջանցքը» շատ հեռավոր թեմա է», – նշել է Տոպորնինը։
–00—ՅՄ