ՇՀԿ-ին ՀՀ-ի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում․ ՀՀ ԱԳՆ

01/09/2025 17:05 Քաղաքական

Մամուլում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Պակիստանն արգելափակել է Հայաստանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը։

Վերոշարադրյալի շրջանակում ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան 24News-ի հարցմանը՝ հայտնեցին հետևյալը․

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ:»։

Հիշեցնենք, որ այսօր տարածված տեղեկատվության համաձայն՝ Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու հայտը:

APA-ն, հղում անելով AnewZ գործակալության դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել էր, որ Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու հայտը։

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ