Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է․ ՀՀ ԱԳՆ արձագանքը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի պատասխան «Ազատության» հարցի ՝ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:
Այս մասին հայտնել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը՝ հիշեցնելով, որ կառույցը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ նամակը։
Պաշտոնական Բաքուն նաև ընդգծում է, որ այդ որոշմամբ անվավեր են ճանաչվում ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
-
Չմարված ալկոհոլ դժվար կառավարությունում լինի. Մհեր Գրիգորյանը՝ ՊԵԿ նախագահին
-
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայականները, պլաստիկը կարող են չունենալ
-
Ջանք չեմ խնայի Լոռու մարզի կերտման գործում, շնորհակալ եմ վարչապետին. Արեն Մկրտչյան
-
Վանաձորում մտել են մանկաբույժի տուն և գողացել 5000 եվրո, մոտ 40000 ռուբլի և 15 հատ ոսկյա զարդեր
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է