Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում. Էրդողանը՝ Փաշինյանին

01/09/2025 09:10 Քաղաքական

Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը ներկայացրել է Էրդողանի և Փաշինյանի միջև բանակցությունների մանրամասները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից։ «Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում», – հայտնել է գրասենյակը։

Էրդողանը նաև նշել է, որ «գնահատվում են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը»։

_00_ՄԱ