Չինաստանը աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է ՀՀ քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Չինաստանն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերում փոխաջակցության ցուցաբերմամբ։ Վարչապետի խոսքով` Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Երկրի ղեկավարը կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային կայունության և ինտեգրացիայի բարձրացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը և նշել, որ այն լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։
–00—ՍՊ