Փաշինյանի մոտ քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը

30/08/2025 15:59 Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնարկած բարելավումների շարունակականության ապահովումը, իրազեկման աշխատանքների հետևողական իրականացումը և ինքնաշխատ լրացման կատարելագործումը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համակարգի լավարկման համար անհրաժեշտ լուծումներ և մեխանիզմներ գտնելու նպատակով:

—00—ԼԱ