Փաշինյանը Տոկիոյում կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային

29/08/2025 11:20 Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

 

Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:

 

Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

 

–00—ԱՊ