ՀՀ-Ադրբեջան համաձայնագրերը շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար․ Թուրքիայի ԱԳ նախարար

29/08/2025 09:01 Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար, նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ տեղի կունենա և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հավելել է, որ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրերի վերաբերյալ:

Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում։

–00—ՍՊ