Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ

28/08/2025 13:24 Քաղաքական

Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ ՀՀ-ի ու ոչ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ: Այս մասին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզու՞մ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերը և ժողովուրդի շահերի հետ կապ չունի»,-ասաց Փաշիանյանը:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգոստոսի 26-ին ամերիկյան հայտնի փոդքասթեր Փաթրիք Բեթ-Դավիդի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը, որպես վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Միևնույն ժամանակ, սխալ տեղեկություն է հայտնել, թե Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, արդեն ընդունել է բանաձև այս հարցի շուրջ։