Նոյեմբերին 9-ին վերադառնալու կարիք ընդհանրապես չկա, դա մնացել է նոյեմբերին 9-ին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Նոյեմբերի 9-ին վերադառնալու կարիք ընդհանրապես չկա։ Նոյեմբերի 9-ը մնացել է նոյեմբերի 9-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների շուրջ քննարկումներ չկան, դրանք կսկսվեն սեպտեմբերից։ «Այս պահին որևէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով»։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։ Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։
–00—ՅՄ