Պուտինի հետ շփվելու եմ Պեկինում, սեպտեմբերի վերջին այցելելու եմ Ռուսաստան. Փաշինյան

28/08/2025 12:45 Քաղաքական

Ուրախ եմ, որ Ռուսաստանում սպասում են իմ այցին, ես էլ միշտ սպասում եմ, թե երբ ինձ կհրավիրեն Ռուսաստան։ Այս մասին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես նշեցի, Պեկինում շփումներ կունենամ Ռուսաստանի նախագահի հետ, իսկ սեպտեմբերի վերջին կայցելեմ Ռուսաստան»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների: