Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլև խաղաղ, իհարկե, նաեւ մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ

23/08/2025 10:35 Քաղաքական

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։

Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այսօր մենք, առավել քան երբեւէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը։

Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը եւ ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը։ Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլեւ խաղաղ, իհարկե, նաեւ մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ։ Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ։ Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական` ապահովելով մեր քաղաքացիների բարեկեցիկ ու անվտանգ կյանքը։»։

 

–00—ԱՊ