Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին. վարչապետի խոսնակ

22/08/2025 14:26 Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Ռիա Նովոստին փոխանցել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:

ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինի խոսքով սա ՇՀԿ-ի հինգերորդ գագաթնաժողովն է Չինաստանում և «կազմակերպության հիմնադրումից ի վեր ամենամեծը»։

 

–00—ԱՊ