Նիկոլ Փաշինյանն է՞լ ինչ տարածքներ է հանձնելու Ադրբեջանին. Ոսկան Սարգսյան

20/08/2025 12:30 Քաղաքական

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է .

«Նիկոլ Փաշինյանն էլ ի՞նչ տարածքներ է հանձնելու Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Կան տարածքներ, որ պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության ներքո»։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի բանակը Հայաստանի սահմանամերձ տարածքներից օկուպացրել է 200-250 քառակուսի կիլոմետր տարածք, Նիկոլ Փաշինյանը առանց կռվի Ադրբեջանին է հանձնել Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Սև լիճը, սարերի ձյունապատ դիրքերը, սահմանազատման անվան տակ՝ Կիրանց-Բաղանիս հատվածում և Բերքաբերում 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, Կիրանց գյուղի հողերը։

Հիմա նա ի՞նչ տարածքներ է պատրաստվում հանձնել Ադրբեջանին»։

 

–00—ԱՊ