Իրանի նախագահի այցը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը․ Խաչատուրյան

19/08/2025 20:24 Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Նախագահ Փեզեշկիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։

 

–00—ՍՊ