Փաշինյանը «վտանգավոր է» համարում արցախցիների վերադարձի հարցը «խաղաղության» համար

18/08/2025 18:59 Քաղաքական

Մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Նման հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Փաշինյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի մասին քննարկելու փորձերը պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր․ «Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։

Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք եւ մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս»,- ասել է Փաշինյանը։

Ավելին՝ տեսանյութում։

–00—ՍՊ