Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

18/08/2025 18:17 Քաղաքական

Մենք՝ երրորդ հանրապետության քաղաքացիներս չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։ Այս մասին այսօր ուղերձի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի։», – ընդգծել է Փաշինյանը։

–00—ԱՊ