ԱՄՆ-ում զեկույց է ներկայացվել «Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
ԱՄՆ-ում Կրոնի միջազգային ազատության դաշնային հանձնաժողովի համար (USCIRF) անցյալ շաբաթ ներկայացրել եմ զեկույց երկու հիմնական հարցի վերաբերյալ՝
1) Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ,
2) Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ:
Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։
Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից։
Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ:
Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ։
—00—ՄԱ