Հայաստանը որևէ կերպ չի շահում վաշինգտոնյան եռակողմ հուշագրից․ «Հայաքվե»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

«Հայաքվե» նախաձեռնությունը գրում է․
«Հայաստանը որևէ կերպ չի շահում վաշինգտոնյան եռակողմ հուշագրից: Նույնիսկ հասկանալի չէ` արդյոք այն, ինչը Հայաստանը կարող է շահել, իրականում կշահի՞, թե՞ ոչ:
Փորձը ցույց է տալիս, որ այս ընթացքում Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ Հայաստանից միակողմանի պարտավորություններ է կորզում: Դրա լավագույն օրինակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, որով Հայաստանն իր բոլոր պարտավորությունները գերակատարեց, իսկ Ադրբեջանը դրանք բոլորը խախտեց։
Օրինակ, Ադրբեջանը պարտավորվել էր անխոչընդոտ երթևեկություն ապահովել Բերձորի միջանցքով, իր զինված ուժերը պահել պատերազմի ավարտի պահին զբաղեցրած դիրքերում և այլն:
Բայց Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում իրականացրեց Արցախի դեմ: Նման օրինակները բազմաթիվ են»:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թրամփն ու Պուտինը շփվել են առանց թարգմանչի, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն
-
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ Մայր Աթոռ
-
15/08/2025 23:44
#ՀՐԱՏԱՊ. ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱԼՅԱՍԿԱՅՈՒՄ. ՈԻՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
-
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցնեն «3-ը 3-ի» դիմաց ձևաչափով
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է