ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը աննախադեպ օգուտներ ունի․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Կարծում եմ՝ համաձայնագիրն ու հռչակագիրը միանգամայն շոշափելի օգուտներ են պարունակում Իրանի և Ռուսաստանի համար։ Երբ այդ համաձայնագիրը կյանքի կոչվի, Իրանը երկաթուղով հասանելիություն կստանա Պարսից ծոցից մինչև Սև ծով: Ռուսաստանն ու Իրանը կկարողանան երկաթուղային կապ ունենալ երկու երկրների միջեւ։ Նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Fox News-ին տված հարցազրույցում.
«Ես նկատի ունեմ, որ եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կստանան շատ կարևոր և իսկապես շոշափելի, փաստացի աննախադեպ օգուտներ․ հիմա Հարավային Կովկասից Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղի չկա։
Ուստի, ես դա համարում եմ շատ կարևոր համաձայնագիր, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին, ինչպես նաև, ի դեպ, ամբողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության և անվտանգության շրջանակում։
Ես արդեն նշեցի, որ մենք ունենք մի նախագիծ, որը կոչվում է խաղաղության խաչմերուկ, և իսկապես այդ համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության խաչմերուկ, և հենց դա է մեր նպատակը։ Մենք չենք ուզում վեճեր հրահրել, չենք ուզում լարվածություն առաջացնել»,- նշել է նա։
«Մեր նպատակը կայունությունն է, խաղաղությունը, կայուն զարգացումը, տնտեսական և քաղաքական համագործակցությունը: Եվ ես կարծում եմ, որ հռչակագիրը շատ կարևոր և հարմար հարթակ է դրա համար»,- հավելել է վարչապետ Փաշինյանը։
Տեսանյութը՝ հղմամբ։
–00—ՍՊ