ՔՊ վերնախավը հանրային հարթակներում տեղ չպետք է ունենա․ քաղաքագետ

12/08/2025 19:54 Քաղաքական
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

Արթուր Խաչիկյանի դեմ կազմակերպված արշավ է սկսվել, իսկ եթե ճիշտ բնորոշենք` պարզ ու պրիմիտիվ բուլինգ, ամենաստոր բառապաշարով։ Բուլինգը սկսել է ՔՊ վերնախավը, մնացածները հրահանգ կատարողներ են։

Սա նման արշավի սկիզբն է, հետագայում նոր թիրախներ են ընտրելու։
Ինչ պետք է անել։ Պետք է ուղղակի այդ արշավի մասնակիցներին բլոկ անել։ Նրանք հանրային հարթակներում տեղ չպետք է ունենան։ Վերջում կմնան իրենք-իրենցով։
Հանրությունը, որպես սոցիալական օրգանիզմ, մահանում է, երբ նման երևույթների հանդեպ դառնում է անտարբեր։

Եթե առաջարկի հետ համաձայն եք, շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք գրածով։

–00—ՍՊ