Փաստաթղթի 4-5 դրույթով սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները

12/08/2025 10:17 Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլ հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ ,ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար:

Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները:

Սրանք ժամանակին հպարտանում էին, որ արցախյան հաղթանակների սերունդ էին ու դրա կրողները, օրերով քեֆեր անում Արցախում, Աղդամը հայրենիք հռչակում, պաթոսախեղդ կենացներ խմում մինչև այն պահը, երբ արտաքին ազդանշաններով քաղաքական կոնյուկտուրան փոխվեց և հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ»:

_00_ՄԱ