Հայ–թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Հայ–թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը հիշեցրել է Էրդողանի խոսքերը, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Թուրքիան այս ուղղությամբ «դրական քայլեր» է տեսնում, բայց չի շտապում նշել Հայաստանի հետ սահմանի բացման վերջնաժամկետը։
«Ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը համատեղ հռչակագիր են ստորագրել՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
-
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
-
Տեխնիկան պարկում կանգնած էր, մեզ թույլ չէին տալիս շահագործել դրանք. «Լելե Թեփեի» գործով նիստ
-
Բարկացած հնդիկները մեծ բողոքի ակցիա են իրականացնում Իջևանում․ «Ֆաբրիկայի տնօրենը մեզ չի՛ վճարում»
-
Հնդկաստանի դեսպանը մեկնել է Իջևան՝ պարզելու հնդիկ աշխատողների շրջանում ստեղծված իրավիճակը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է