Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նույն սխալն են թույլ տվել, ինչ Վլադիմիր Զելենսկին․ իրանցի գեներալ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Վստահելով Միացյալ Նահանգներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն սխալն են թույլ տվել, ինչ Վլադիմիր Զելենսկին, Թեհրանը կպաշտպանի իր անվտանգությունն ու ազգային շահերը «Զանգեզուրի նախագծից»՝ ցանկացած միջոցով, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) քաղաքական հարցերով փոխղեկավար, գեներալ Յադոլլա Ջավանին։
«(ԱՄՆ-ին վստահելով, – խմբ.) Ալիևն ու Փաշինյանը նույն սխալն են թույլ տվել, ինչ Զելենսկին… Նրանք թանկ կվճարեն իրենց անարժան արարքի համար։ Իրանը, Հնդկաստանը և Ռուսաստանը չեն լռելու այս արարքի առջև», – գեներալի խոսքերն է մեջբերում իրանական «Kayhan» թերթը։
Ջավանին ընդգծել է, որ Իրանի հյուսիսային սահմաններին ԱՄՆ ներկայության «ամերիկյան երազանքը» երբեք իրականություն չի դառնա, և Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր անվտանգությունն ու ազգային շահերը՝ օգտագործելով ցանկացած անհրաժեշտ միջոց։
–00—ՅՄ