Համաձայնագիրը հարված է ՀՀ ինքնիշխանությանը՝ Թրամփի հովանավորությամբ

10/08/2025 10:27 Քաղաքական

«Ալիևի եւ Փաշինյանի միջև, Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ստորագրված պայմանագիրը հաստատեց Զանգեզուրի միջանցքի կառուցումը։

Խթանողների կողմից ներկայացված որպես խաղաղության և շրջանային բացման ծրագիր, «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) անունը կրող միջանցքը իրականության մեջ լուրջ հարված է Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Միջանցքը, որը անցնելու է միջազգային ճանաչված Հայաստանի տարածքով, փաստորեն Հայաստանի վերահսկողությունից դուրս է առնում է նշված տարածքը։

Ավելին՝ համաձայնագիրը նախատեսում է, որ միջանցքի կառավարումն ու անվտանգությունը լինելու է ԱՄՆ հսկողության տակ, որն ընդգրկելու է նաև թուրքական ուժեր, հավանական է նաև ՆԱՏՕ-ի ներկայությունը»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ 
Մուրադ Փափազյան

–00—ՅՄ