ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
«Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այդ իրադարձության առթիվ և բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այդ հարցում։ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
Եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում էին ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Այս առնչությամբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է.
«ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ»։
–00—ՅՄ