ՀՀ-ն ոչ թե ստացավ կարևոր ապաշրջափակում, այլ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով»

09/08/2025 12:43 Քաղաքական

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Հայաստանը ոչ թե ստացավ ցանկալի ու իրոք կարեւոր ապաշրջափակում, այլ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով»…

Անգամ քպ-ականների երազանքների պայմանագիրը չստորագրվեց, այլ նախաստորագրվեց, որ գնան «բզբզան» ՀՀ Սահմանադրության ու Ադրբեջանի մյուս պահանջների վրա։

Ոչ գերիների վերադարձ ստացանք, ոչ ապաշրջափակում, ոչ էլ ազատվեցինք Ալիեւի երազանքների ցուցակից:

Թե ինչ աղմուկ կանեն, դրանից իրողությունը չի փոխվում։

Բայց էս ամենը կարելի է փոխել, երբ մենք մեր երկրի արժեքը գիտակցենք ու դա կիրառել սովորենք, երբ մենք ձեւավորենք հայկական շահերով առաջնորդվող ղեկավարություն, երբ մենք՝ շարքային ՀՀ քաղաքացիներս, մեր ուժը տեսնենք: Դա հեշտ չի լինելու, բայց հանուն դրա արժի ջանալ ու անհոգնել աշխատել…»։

–00—ՅՄ