ՀՀ-ն «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, բայց դրա դիմաց չվերադարձրեց իր օկուպացրած տարածքները

09/08/2025 11:49 Քաղաքական

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հայաստանը այսպես կոչված «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, բայց դրա դիմաց Ադրբեջանը Հայաստանին չվերադարձրեց իր օկուպացրած տարածքները:

Հիմա նորից անոնսավորվում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ և պետք է վերադարձնենք:

Ես պնդում եմ, որ որևէ իրավական հիմք չկա Հայաստանի տարածքում ադրբեջանական հողերի մասին և այս պահին միայն Ադրբեջանն ունի Հայաստանին տարածք վերադարձնելու»:

–00—ՅՄ