Հայաստանն ու Ադրբեջանն այսօր կստորագրեն խաղաղության պայմանագիր. «Ռոյթերզ»

08/08/2025 16:50 Քաղաքական
«Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ Տանը, գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր կստորագրեն խաղաղության պայմանագիր։
Թրամփը համաձայնագրեր կստորագրի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում, «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ ասել է Սպիտակ Տան մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ նախկինում խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։
Այսպիսով, այսօր՝ ժամը 22:30-ից, Վաշինգտոնում ակնկալվում են Փաշինյան-Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ:

–00—ԱՊ