Նիկոլն իր «կիրթ» ընկերոջ հետ ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում․ Զաքարյան

08/08/2025 15:55 Քաղաքական

ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Իշխանազավթումից հետո երեք պատերազմի պատճառ դարձած Նիկոլը, իր «կիրթ» ընկերոջ հետ միասին, ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում: Իսկ դրանից առաջ, փարիսեցու ու կեղծ հավատավորի ոճին համապատասխան, իրեն հատուկ քաղաքական ցինիզմին հոգևոր տեսք տալով՝ «խաղաղարարների» մասին գրառում է անում Մաթևոսի Ավետարանից…

Աշխարհում ոչ մի քրիստոնեա, նույնիսկ ամենաինքնահավանները, իրենք իրենց մասին այդքան բարձր կարծիքի չեն եղել: Էլ չասեմ Աստվածաշնչյան տողերը սեփական արշինով ներկայացնելու և այն չարաշահելով՝ ժողովրդին կուրորեն խաբելու Նիկոլի «տաղանդի» մասին:

Աստվածաշունչը երանի չի տալիս և առավել ևս, Աստծո որդի չի կոչում նրանց, ովքեր ծառայելով սատանային՝ աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել իրենց հավատացողներին ու հետևորդներին:

Երեմիա մարգարեն հորդորում էր Աստծուց հեռացած իր ժողովրդի զավակներին, որ չլացեն մեռելների վրա, այլ լացեն որովհետև պիտի չտեսնեն իրենց հայրենի երկիրը աքսորի պատիժի պատճառով, «Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը» (Երեմ․ 22:10)»։

–00—ՅՄ