Բոլոր այն պնդումները, թե ՀՀ-ն համաձայնվել է «միջանցքային» լուծումներին, իրական չեն․ վարչապետի խոսնակ

08/08/2025 14:01 Քաղաքական

Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։ Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող։»

–00—ԱՊ