Փաշինյանը և Ալիևը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղության ստորագրման արարողության համար․ Թրամփ

08/08/2025 08:01 Քաղաքական

Օգոստոսի 8-ին նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարի համար»,- գրել է նա։

–00—ՅՄ