ԱՄՆ-ն ու Իսրայելն աջակցում են Բաքվին. իրանցի պատգամավորը`«Զանգեզուրի միջանցքի» մասին

06/08/2025 22:56 Քաղաքական

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը «Զանգեզուրի միջանցք» նախագիծը սպառնալիք է համարում Իրանի ազգային շահերի համար։ Այս մասին նա ասել է Tabnak-ի հետ հարցազրույցում, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Պատգամավորը նշել է, որ այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ։ «Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը դեռևս լուծված չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս արագ իրականացնել այդ նախագիծը։ Այն կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի շահերի համար», – ասել է Ամիր Մողադամը։

Պատգամավորի խոսքով, Իրանի խորհրդարանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները դա կանխելու համար։ Մողադամի կարծիքով՝ այս նախագիծը խափանելու գլխավոր դերը պատկանում է Իրանի կառավարությանը, որը պետք է ակտիվ դիվանագիտության միջոցով կանխի Իրանի թշնամիների նպատակների իրականացումը։

–00—ՅՄ