Ովքե՞ր են հայկական պատվիրակության անդամները Թրամփի ու Ալիևի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ սպասվում է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամենայնի, ամերիկյան կողմի միջնորդությամբ այնտեղ նախաստորագրվելու է ինչ-որ փաստաթուղթ, որը վերաբերվելու է թե խաղաղության պայմանագրին, թե Սյունիքով անցնող հնարավոր կոմունիկացիաներին։
24News-ն ամերիկյան կողմի առաջարկների վերաբերյալ հրապարակային հարցում է արել ՀՀ կառավարությանը, որի պատասխանը մինչև այժմ չկա։
Ինչևիցե, մեր տեղեկությունների համաձայն, Փաշինյանին ԱՄՆ այցի ժամանակ ուղեկցելու են կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վերջինիս ներկայությունը, թերևս, կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ամերիկացիները հայտարարելու են Հայաստանում ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում կատարվելիք ներդրումների մասին։
–00—ՅՄ