Նիկոլը մեզ դարձրեց ամենաանպատիվ, անթասիբ ազգը, գլոբուսի վրա 2-րդը չկա, ուղիղ եթերում խայտառակ եղանք

06/08/2025 15:11 Քաղաքական

Այս կառավարությունը հայ ժողովրդի կառավարությունը չի, նրանք ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են (խմբ․ – «Սպիտակ տանը նախատեսվող Թրամփ – Փաշինյան – Ալիև հանդիպման ու հնարավոր փաստաթղթղի ստորագրման մասին»։): Փաշինյանի կառավարությունը ամենամեծ խարանն է հայ ժողովրդի գլխին։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլը մեզ դարձրեց ամենաանպատիվ, անթասիբ ազգը, գլոբուսի վրա 2-րդը չկա, ուղիղ եթերում խայտառակ եղանք: Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք Քրիստոսին 301թ.-ին և Հուդային` 2018 թ.-ին», – նշեց Աշոտյանը։

 

–00—ԱՊ