Վիշիի ռեժիմը ենթարկվում էր միայն նացիստներին, Նիկոլինը՝ բոլորին՝ Արևմուտքին, Հյուսիսին, Թուրքիային

06/08/2025 14:49 Քաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլիզմն ու կոլլաբորացիոնիզմը։
2018-2025թթ հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։
Փաստացի ու դժբախտաբար Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։
Ֆորմալ առումով այն կա, բայց իրականում՝ ոչ։

Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է մարշալ Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝Ֆրանսիայում/1940-1944/:
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային,իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին. առավոտ՝ Արեւմուտքին,ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։
Մնացածը ՝գրեթե նույնն է։

Թե առաջին եւ թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։
Թե Պետենի Ֆրանսիայում,եւ թե Փաշինյանի Հայաստանում զվարճանքի,համերգների ու անհոգ «կայֆարիկների« պակաս չկար։
Մի կողմից անկում է ապրում ազգային պետականությունը,իսկ մյուս կողմից՝ տեսարաններ ու տեսարաններ։
Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։
Ֆրանսիացին ապացուցեց ,որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։

Ֆրանսիան հաղթեց կոլլաբորացիոնիստ Պետենին նաեւ ԽՍՀՄ,ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։
Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին,քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել ,այլ ՝պայքարել նացիզմի եւ նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։

Մինչեւ «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի ,որեւէ լավ բան մի սպասեք։
Շատերը հարցնում են՝հիմա վե՞րջ։
Իհարկե՝ ոչ։

Անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է վաստակել անկախ ապրելու իրավունքը։
Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողը,Նիկոլին ձայն տվողը,Արարատից հրաժարվողը,Բաքվի բանտերում հայ գերիների ճակատագրով չտառապողն ու Հայաստանը միջանցք դարձնողը որքանո՞վ է արժանի անկախ պետականության։»։

 

 

–00—ԱՊ