Կատարելապես հիմար արտահայտությունը է, թե այս փողն ավելի կարևոր բանի վրա կարելի էր ծախսել․ Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Իրոք, անսահման է որոշ մարդկանց՝ հիմնականում ընդդիմադիր ներկայացող կերպարների մառազմը: Ոչ մի բան իրենց չի գոհացնում ու չի գոհացնի, իսկ էն հիմար, այո՛, կատարելապես հիմար արտահայտությունը, թե այս փողը ուրիշ ավելի կարևոր բանի վրա ծախսելու, ընդհանրապես հավասարը չունի: Այո՛, ամեն ինչի փողը կարելի է ուրիշ բանի վրա ծախսել, նույնիսկ ձեր ինտերնետի փողը, որ ամեն ամիս վճարում եք ինտերնետ ունենալու համար, կարելի է բաժանել չունևորներին կամ ուղարկել որևէ բարեգործական ֆոնդ, միևնույնն է ոչ մեկին իրակակում պետք չի ձեր ասածները:
Թող ծեծված թվա, դուք չկամ, չար, նախանձ, անգրագետ կերպարներ եք: Ձեզ պետք է գաղջ լինի, որ դուք խոսելու բան ունենաք, պետք է մութ լինի, որ խավարասեր ձեր տեսակը գոհ լինի, պետք է դժբախտություն լինի, որ հույզերի վրա խաղաք, պետք է երկրին վատ լինի, որ դոշ ծեծեք ու հայրենասեր խաղաք: Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք, հերի՛ք է ձեզ խելոքի տեղ դնեք՝ չհասկանալով, որ բոլորը տեսնում են ձեր հիմար ու դատարկ լինելը:
Վիճել ձեր հետ նրա մասին, թե որքան կարևոր է երկրի վարկանիշի համար, տնտեսության համար նման միջոցառումները կամ պատմել, որ Երևանի և կողքի քաղաքների հյուրանոցներում ուղղակի տեղ չկա և ռեստորանները լեփ-լեցուն են, իմաստ չեմ տեսնում: Գնացեք ու շարունակեք ողբալ, չարախոսել փնփնթալ, ձեզ լսող վաղուց չկա: Հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի, ապրի և աշխարհի մի մաս լինի:»։