Գիշատիչը կամ հաղթում է, կամ նահանջում. Փաշինյանը նահանջել է` վախենալով իր իսկ սկսած խաղից. քաղաքագետ

03/08/2025 12:45 Քաղաքական

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանn իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շատերը կասեն, թե Փաշինյանը Time out է վերցրել իր պլանավորումների վերախմբագրումների համար և կարող է ճիշտ լինեն, բայց քաղաքական գիշատիչի նրա մենթալիտետը հաշվի առնելով նշեմ մեկ հանգամանք: Գիշատիչը կամ հաղթում է կամ նահանջում: Փաշինյանը նահանջել է վախենալով իր, իսկ սկսած խաղից, վախենալով վերջնախաղից, բավարարվելով ՀԵՑ-ի բռնագրավման ժամանակավոր հաջողությունով: Նա ձախողեց ՀԱԵ-ի բռնագրավումը, ձախողեց «միջանցք տալը», որպես «ճանապարհի արտապատվիրակում» ներկայացնելու PR կոմպանիան և նահանջեց: Նա ձախողել է բոլոր այն օպերացիաները, որտեղ ստացել է դիմադրութուն ու ձիգ, կոշտ սյզբունքայինություն: Նա նահանջել է միշտ, երբ իր նետած մարտահրավերն ընդունել են ձիգ: Նա կլանում է միշտ, երբ մարտահրավերից խուսանավում են ու հրաժարվում «կռիվ տալ»: Դա նա ընդունել է որպես հարձակման ու հաղթանակի բաց հնարավորություն:
Խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան և հնարավորության անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինյանի լեգիտիմության տոտալ կորուստը: Նա անցել է յուրաքանչյուր ավտոկրատի վերջին փամփուշտին, այն է օպոնենտների բռնադատումն ու մեկուսացումը:
Այս երկրի բնակչության կեսից ավելին, եթե չասենք մեծամասնությունը դեմ է նրա քաղաքականությանը, բայց չի ստանում այլընտրանքային քաղաքականության կոնկրետ և խիստ տարբերվող առաջարկ քաղաքական դաշտից:
Որևէ պարագայում այս իշխանության ընթացքի կասեցումը չի ենթադրում նույն չաշխատող հնացած մեթոդների բազմակի կիրառում: Դա արդյունք չի տալու: Այն ենթադրում է սեփական քաղաքական ռեսուրսների գերմոբիլիզացիա, ներընդդիմադիր «փոխադարձ չհարձակման պակտ», դա ենթադրում է սեփական ընտրազանգվածների հետ շատ խիտ աշխատանք հստակ նարատիվներով և առաջարկներով: Սա է բերելու այս իշխանության ապալեգիտիմ վիճակի ֆիքսմանն ու բետոնացմանը , թույլ չտալով նրան կրկին լեգիտիմանալ չունենալով դրա ռեսուրսը, իսկ այդ սցենարի հավանականությունը կա և դա բացարձակ իր մեղքը չէ, այլ իր դեմ ինստիտուցիոնալ և ոչ միայն պայքարողներինը:
Այս երկրում բոլոր ընտրազանգվածները լեգիտիմացնում են Փաշինյանին ոչ այն պատճառով, որ նրան վստահում և աջակցում են, այլ այն պատճառով, որ իրենց հետ ամենաշատը աշխատում է Փաշինյանը: Ճիշտ է աշխատում, թե սխալ, բարո, անբարո, աբսուրդային, իրական, բայց ամենախիտը աշխատում է Փաշինյանը: Կա Փաշինյան կա ընդդիմություն, չկա Փաշինյան նույնիսկ հետ քաշված ու քաղաքականություն չարտադրող , չկա նրա հակաքաղաքականությունը: Հակաքաղաքականություն չկա, որովհետև այն չկա և չի մշակվել մինչ օրս: Կա նրա հարձակումը, լավ վատ, կա պաշտպանությունը հարձակումից: Չկա հարձակում, չկա հակահարձակում, ինչը կբերի նրա իշխանության ավարտի: Չկա հակահարձակում ստեղծվում է նրա մեռած լեգիտիմության վերակենդանացում քաղաքական վակուումի պատճառով:
Փաշինյանի լեգիտիմացման աղբյուրը ոչ թե նրա հետ որևէ գործընթացի մասնակցելն է, այլ նրա դեմ գործընթացների վակուումը: Այդ գործընթացները ունեն իրավականից, սոցիալականից, բարոյականից մինչև կազմակերպված ու մտածված քաղաքական հակահարձակման մեխանիզմներ ու ապահովումներ: Սա է նրա ապալեգիտիմության ֆիքսման և արդյունքում նրա քաղաքականության ու այդ քաղաքականությունը իրագործող պետական կառուցվածքի աշխատանքի առկախման բանալին:
ՎԵՐՋՆԱԽԱՂ»։

 

–00—ԱՊ