Մինսկում ՀՀ դեսպանին 1 տարի առաջ Երևան են կանչել. ԱԳՆ-ն նոր նշանակման հարցը չի մեկնաբանում

02/08/2025 19:36 Քաղաքական

Ռազմիկ Խումարյանը շարունակում է զբաղեցնել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը, չնայած նրան Երևան՝ խորհրդակցությունների կանչելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

2024 թվականի դեկտեմբերի վերջին մենք գրել էինք, որ Երևանը մտադիր չէ Մինսկ վերադարձնել նույն տարվա հունիսին Հայաստան կանչված իր դեսպանին։

«Ռազմիկ Խումարյանը շարունակում է հանդիսանալ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան», – մեր հարցմանն ի պատասխան ասել են ԱԳՆ-ից:

Մենք նախարարությանը նաև հարցրել էինք` ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք նոր դեսպաններ ուղարկել Մինսկ և Կիև (որտեղ դեսպանի պաշտոնը թափուր է): Այդ հարցին ԱԳՆ-ն չի պատասխանել։

«Հայաստանի Հանրապետության դեսպանների նշանակման և հետկանչման մասին հանրությունը պատշաճ կարգով տեղեկացվում է», – պատասխանել են ԱԳՆ-ից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ