Ի՞նչ մի բարդ բան է 1-1.5 մլն. դոլարը «հերոս հարկատուների» վրա 6 մլն դոլարով նաղդելը․ Ֆարմանյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Սամվել Ֆարմանյանը գրում է. «Երբ այս իշխանությունը հեռացվի, Նիկոլի ու նրա թիմի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումները մեր ժողովրդին Սանտա Բարբարա սերիալն են հիշեցնելու: Սկսվելու ու չեն ավարտվելու:
Ամենաթարմ օրինակը՝ 6 մլն. դոլար են ծախսել պետական բյուջեից Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար: Մտեք համացանց կամ հարցրեք ChatGPT-ին, թե ինչ արժի Ջեյ Լոյի մեկ օրվա համերգի հոնարարը: Կստանաք պատասխան՝ 1-1.5 մլն. դոլար:
Ընդ որում, համերգն էլ բնավ անվճար ու բացօթյա չէ: Համերգ գնացողները տոմսերը ձեռք են բերել աստղաբաշխական գնով: Իսկ թե իր հերթին ուր են գնալու արդեն տոմսերի վաճառքից ստացված միլիոնները ևս անհայտ է:
44-օրյա պատերազմը ուղիղ եթերում կեղծած ֆոկուսնիկի համար ի՞նչ մի բարդ բան է 1-1.5 մլն. դոլարը «հերոս հարկատուների» վրա 6 մլն դոլարով նաղդելը:
Հ.Գ. Իմ կողմից այս և այլ հարթակներում արտահայտված քաղաքական տեսակետները բացառապես իմն են և որևէ առնչություն չունեն իմ գիտական ու մանկավարժական ներգրավման կամ դասավանդման հետ։
Դրանք որևէ կերպ չեն արտահայտում և անգամ չեն ակնարկում իմ գործատուի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի պաշտոնական դիրքորոշումը. ՀԱՀ-ը քաղաքական որևէ դիրքորոշում և կողմնակալություն չունի կուսակցական կամ քաղաքական հարցեր»:
—00—ՄԱ