Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ. Ռոբերտ Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, և այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Այս մասին 5–րդ ալիքին տված հարցազրույցում նել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մեղրիով ճանապարհի թեմային։
«Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում։ Եվ ինքը, այսպես ասենք, բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնն անում է եկեղեցու հետ»,– նշել է նա։
Դիտարկմանը, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր կառավարման տարիներին էլ բավական ընդդիմադիր կեցվածք ուներ, երբ խոսում էր քաղաքական թեմաներով, բավականին սուր հայտարարություններ իրեն թույլ էր տալիս անել, Քոչարյանն ասել է. «Կարմիր գծեր կան, որ այս իշխանությունը հատել է հեշտությամբ։ Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը։ Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը»։
—00—ՄԱ