Իսկ ո՞վ պետք է խոսի մեր հարցերից, եթե ոչ Հայաստանը ներկայացնող դիվանագետները․ Էդմոն Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված` Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.
«Պարո՛ն համանախագահ,
2023 թվականի հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից ի վեր, որն ուղեկցվեց աննկարագրելի բռնությամբ, կոտորածներով և պատանդառություններով և որոնք մենք խստագույնս դատապարտում ենք, ականատես ենք լինում տարածաշրջանի վատագույն էսկալյացիային՝ միլիոնավոր անմեղ քաղաքացիական անձնանց՝ կանանց, երեխաների և տարեցների համար ողբերգական հետևանքներով։»
Նշված համաժողովին մասնակցելը ավելի շատ արժեք կունենար, եթե օրինակ մինչ այդ արցախահայերի կամ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի պատմական, մշակութային ու քրիստոնեական ժառանգության ամենօրյա բնաջնջման մասին հարցերը բարձրացված լինեին նույն պատշաճությամբ: Իսկ ո՞վ պետք է խոսի մեր հարցերից, եթե ոչ Հայաստանը ներկայացնող դիվանագետները…»:
_00_ՄԱ