Տեղակալներ, խորհրդականներ. ում է Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. «Ժողովուրդ»

31/07/2025 08:45 Քաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործի է անցել ու բոլոր «անցանկալի» ղեկավարներին ազատում է աշխատանքից:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Պետրոսյանն ազատել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի երեք տեղակալների, նաեւ 4 խորհրդականների, որոնց թվում են եղել ՀԷՑ-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի ընկերներից:

Նշենք, որ Պետրոսյանն արդեն ազատել է ՀԷՑ-ի 4 մարզային մասնաճյուղերի տնօրենների ու նշանակումներ է պատրաստվում անել:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է նաեւ Լիլիա Շուշանյանին, որը 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կադրային ջարդը շարունակվելու է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

–00—ՅՄ