«Սրբազան պայքարի» երեք աջակիցներ խաղաղ ակցիա իրականացնելիս բերման են ենթարկվել

30/07/2025 13:10 Քաղաքական

«Սրբազան պայքարի» երեք աջակիցներ խաղաղ ակցիա իրականացնելիս բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

«Բերման են ենթարկվել Սրբազան Պայքարի՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը։ Երիտասարդները պահանջում են անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։», – նշված է հաղորդագրության մեջ։

 

–00—ԱՊ