ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն վարչության ընտրություններին պատրաստվելով․ «Ժողովուրդ»

30/07/2025 08:05 Քաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականներն իրենց արձակուրդային շրջանն օգտագործելու են տարբեր մարզեր այցելելու, Երեւանի տարբեր վարչական շրջաններում հանդիպումներ ունենալու համար:

Բանն այն է, որ սեպտեմբերի 20-ին կայանալու են ՔՊ վարչության նոր ընտրությունները, ու ՔՊ-ականները պետք է այս շրջանում փակ հանդիպումներ ունենան, զրույցներ՝ մարզերում, վարչական շրջանների ՔՊ խորհրդի, ակտիվի հետ, որոնք պետք է նոր վարչությունն ընտրեն:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» 1000 պատվիրակ 20 անձի ընտրելու է ՔՊ վարչության անդամ: Եվ, ըստ մեր աղբյուրների, իշխանական ներկայացուցիչները այս փուլում բավականին ակտիվ աշխատանքներ են իրականացնելու:

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին տեղեկացրել էինք, որ 42 ՔՊ-ական ինքնառաջադրվել է վարչության անդամ դառնալու համար:
Եվ այսպես, ՔՊ վարչության անդամ դառնալու հայտ է ներկայացրել.

1․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ ղեկավարում է ՔՊ վարչությունը
2. Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
3. Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը
4. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
5. ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը
6. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
7. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը
8. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը
9. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
10. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը
11. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը
12. ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը
13. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը
14. ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը
15. ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը
16. ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,
17. քարտուղար Արթուր Հովհաննիսյանը
18. ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը
19. Հայկ Սարգսյանը
20. Արսեն Թորոսյանը
21. Հասմիկ Հակոբյանը
22. Ալխաս Ղազարյանը
23. Արուսյակ Ջուլհակյանը
24. Արեն Մկրտչյանը
25. Սոնա Ղազարյանը
26. Կարեն Սարուխանյանը
27. Հերիքնազ Տիգրանյանը
28. Տաթեւիկ Գասպարյանը
29. Արմեն Խաչատրյանը
30. Արուսյակ Մանավազյանը
31. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
32. ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը
33. ՔՊ-ական Նելլի Բավեյանը
34. Նարեկ Մարտիրոսյանը
35. Կառլեն Մկրտչյանը
36. Լուսինե Սարգսյանը
37. Արման Սմբատյանը
38. Քրիստինե Վարդանյանը
39. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի ընտանիքի քավորն է
40. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
41. Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը
42. ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

–00—ՅՄ