«Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետևում ավելի մեծ խարդավանքներ կան․ Արա Այվազյան

29/07/2025 13:22 Քաղաքական

Հայ ժողովուրդը դեմ է Իրան-Հայաստան սահմանի երկայնքով «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին Իրանի «Սահար» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյան:

«Այս փոքր տարածքում կենտրոնացել են իրարամերժ, տարբեր երկրների շահերը։ Բոլորի համար պարզ է, որ այս միջանցքի ստեղծման հետևում ավելի մեծ խարդավանքներ կան։ Այս ծրագրի և Ադրբեջանի ու Թուրքիայի հետագա ծրագրերի ստեղծմամբ Հայաստանը կքայքայվի։ Նրանք ձգտում են մեկուսացնել Հայաստանը»,-հավելել է ՀՀ նախկին արտգործնախարարը։

—00—ՄԱ