Առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում․ Տիգրան Աբրահամյան

29/07/2025 10:07 Քաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ԱՄՆ-ից և Իսրայելից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի շուրջ գեոպոլիտիկ թնջուկը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում:

Իրանում այս ամենը բնականաբար լավ հասկանում են և գոնե տեսանելի մասով աշխատում են շարքից դուրս եկած ռազմական միավորներն ու համակարգերը վերականգնել և արդիականացնել:

Ավելին, Իրանը ՀՕՊ և հատկապես ավիացիայի ու մեծ գործարքներ է անում, մեծացնում իր հրթիռային և ԱԹՍ պարկի տեխնիկական-մարտավարական հնարավորությունները:

Այս համատեքստում չեմ ուզում ավելորդ անգամ կենտրոնանալ Իրանի դեմ հարձակման այն հնարավոր հետևանքներին, որոնք ուղղակի և անուղղակի ձևով կարտահայտվեն ռեգիոնի և Հայաստանի վրա, հատկապես որ հայաստանյան իշխանությունները հեշտորեն տրվում են երրորդ երկրների քմահաճույքներին և միակ բանը որ անում են` հասարակությանը չորրորդական նշանակության հարցերի վրա կենտրոնացնելն է»:

—00—ՄԱ