Վերջին օրերին քննարկվել է Կովկասում ռեգիոնալ դերակատարների ներգրավման հարցը, Իրանը համակարծիք չէ

28/07/2025 12:35 Քաղաքական

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:

Բաղիրիի խոսքով, Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։

«Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։  Իրանը միշտ աջակցել է հաղորդակցման ուղիների ստեղծմանը և ընդլայնմանը՝ դա համարելով արդյունավետ քայլ՝ երկրների տնտեսական զարգացման և տարածաշրջանային առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ: Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։», – նշել է նա։

 

–00—ԱՊ